ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Եթե գյուղատնտեսության նախարարությունն արդեն տեղափոխվել է Սիսիան, կարելի է նաև քննարկել մշակույթի նախարարության տեղափոխման հարցը»

«Եթե գյուղատնտեսության նախարարությունն արդեն տեղափոխվել է Սիսիան, կարելի է նաև քննարկել մշակույթի նախարարության տեղափոխման հարցը»
05.12.2013 | 15:17

Խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ մշակույթի նախարարությունը տեղափոխվելու է Գյումրի, մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելու, երևանակենտրոն քաղաքականությունը վերանայելու համար:

irates.am-ը հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, մշակույթի նախկին փոխնախարար ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ հետարքրվեց` իրատեսակա՞ն է համարում նման կտրուկ շրջադարձ մեր առանց այն էլ ոչ այնքան աշխույժ մշակութային կյանքում:
«Եթե գյուղատնտեսության նախարարությունն արդեն տեղափոխվել է Սիսիան, կարելի է նաև քննարկել մշակույթի նախարարության տեղափոխման հարցը, բայց ոչ ամբողջությամբ: Գյումրին, իհարկե, մշակութային ավանդույթների քաղաք է, և ըստ իս, այնտեղ կարող է գործել մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչությունը»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Իսկ ամբողջ նախարարության տեղափոխությունն, ըստ նրա, ռացիոնալ չէ:
«Ստեղծվելու են մայրաքաղաքում և հանրապետությունում մշակութային կյանքը կազմակերպելու լուրջ դժվարություններ: ՈՒստի այդպիսի որոշումը համոզիչ չէ ինձ և, ինչպես կարծում եմ, բազմաթիվ արվեստագետների համար»,- ընդգծեց պարոն Մուրադյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ